«Արմենլիֆտ» ՀՁ ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականի օգոստոսի 15-ին: Կազմակերպությունը հիմնադրել են Գևորգ Բաղդասարի Մուրադխանյանը և Հարություն Սարգսի Մինասյանը: Առաջին իսկ օրերից ընկերությունը հավաքագրել է իր կազմում փորձառու մասնագետների և շատ կարճ ժամանակում իր հաստատուն տեղն է գրավել վերելակների տեղադրման և տեխնիկական սպասարկման Հայաստանյան շուկայում:
2001 թվականի դեկտեմբերի 17-ին «Արմենլիֆտ» ՀՁ ՍՊԸ-ն ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից ստացել է թիվ - 6520 պետական լիցենզիան:
2008 թվականի ապրիլի 7-ին «Արմենլիֆտ» ՀՁ ՍՊԸ-ն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից ստացել է թիվ - 11893 պետական լիցենզիան:
2001 թվականից «Արմենլիֆտ» ՀՁ ՍՊԸ-ն հանդիսանում է OTIS ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: